211652_close_icon
views-count709 դիտում article-date 17:44 08-07-2023

Իրանի հարավ-արևելքում ահաբեկչության հետևանքով 2 ոստիկան է զոհվել. IRNA

Իրանի հարավ-արևելյան Սիստան-Բելուջիստան նահանգի մայրաքաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով 2 ոստիկան է սպանվել։ Այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նահանգային բաժանմունքը, գրել է IRNA-ն։

Սիստան-Բելուջեստանի դատախազ Մեհդի Շամսաբադին շաբաթ օրն ավելի վաղ հայտարարել էր, որ Զահեդան քաղաքի ոստիկանական բաժանմունքում ահաբեկչության ժամանակ սպանվել է անվտանգության մեկ պաշտոնյա։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «Զահեդանի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում կատարած ահաբեկչական խմբի բոլոր 4 անդամները սպանվել են»:

Հարձակումը սկսվել է այն բանից հետո, երբ զինված անձինք նռնակներով բացել են իրենց ճանապարհը դեպի ոստիկանական բաժանմունք:

Անվտանգության աշխատակիցը հերքել է տեղեկությունները, որոնց համաձայն՝ միջադեպը մահապարտների ահաբեկչություն է:

Նմանատիպ նյութեր