211652_close_icon
views-count52645 դիտում article-date 19:54 03-04-2024

Տավուշի մարզում՝ «Հաղարծին» վանքի մոտակայքում, թալանել են «Նաիրի» բժշկական կենտրոնի օրդինատորի «Hyundai»-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններվ՝ մարտի 31-ին գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության  Տավուշի մարզային վարչություն է դիմել Երևանի բնակիչ 28-ամյա Հովիկ Ս․-ն և հայտնել, որ «Հաղարծին» վանքից իջնող ճանապարհին նկատել է, որ իր կողմից շահագործվող, կայանված վիճակում գտնվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ապակիները կոտրել և այնտեղից գողացել են 2 պայուսակները, որոնց մեջ եղել են բանկային քարտեր, վարորդական իրավունքի վկայական և գումար:     

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում նույն վաշտի պարեկներ Մամյանը և Տոնյանը սահմանազատել են տարածքը։

Արդեն տեղում ոստիկաններին ու պարեկներին Հովիկ Ս․-ն հայտնել է, որ նույն օրը ժամը 15։50-ից մինչև 16։20-ն ընկած ժամանակահատվածում «Հաղարծին» վանական համալիրի ճանապարհին՝ համալիրի մոտակայքում կայանված, իր կողմից փաստացի շահագործվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ դռան ապակին կոտրել և մեքենայի սրահից գողացել են իր կնոջը և վերջինիս մորաքրոջ աղջկա պայուսակները, որոնց մեջ եղել է անձնագիր, փախստականի կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթեր, «Արցախբանկի» բանկային քարտեր, 10 հազարից 15 հազար դրամ գումար, վարորդական իրավունքի վկայական:

Դեպքի փաստով ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչակն վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Հովիկ Ս․-ն «Նաիրի» բժշկական կենտրոնի «քիթ-կոկորդ-ականջաբանության» բաժանմունքի օրդինատորներից է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր