Փրկարարները Հաղարծին վանական համալիրի մոտակայքում արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
Օգոստոսի 12-ին, ժամը 17:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi Dion» մակնիշի ավտոմեքենան: