Կրիշտիանու Ռոնալդուն իր կարիերայի 27-րդ հեթ-տրիկն է ձևակերպել. տեսանյութ
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 4-րդ տուրում «Դեպորտիվո»-ի հետ կայացած խաղի ժամանակ հեթ-տրիկի հեղինակ է դարձել: Այդպիսով պորտուգալացին իր կարիերայի 27-րդ հեթ-տրիկն է ձևակերպել:
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում «Ռեալ»-ը մրցակցին հաղթեց 8:2 հաշվով, իսկ Ռոնալդուն առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրացավ առաջին հորիզոնական: