211652_close_icon

Այս հանցագործությունն անպատասխան չի մնա. Ռաիսին՝ Իսրայելին

views-count1300 դիտում article-date 13:36 02-04-2024
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արձագանքելով Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի ավիահարվածին, ասել է, որ կատարվածն անպատասխան չի մնա։

«Սիոնիստական ռեժիմը մոջահեդների դիմադրության շարժման հավատքի և կամքի դեմ իր կրկնվող անհաջողությունների և պարտությունների պատճառով ահաբեկչություն է կիրառում իրեն փրկելու համար, բայց նա պետք է իմանա, որ երբեք չի հասնի իր չարաբաստիկ նպատակներին նման անմարդկային գործողություններով», - ասել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով՝ այս վախկոտ հանցագործությունն անպատասխան չի մնա։

Ապրիլի 1-ին սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական օդուժը հարձակվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է յոթ ռազմական խորհրդականների, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդիի և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմիի և հինգ սպայի նահատակության մասին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման հետևանքով:

Նմանատիպ նյութեր