211652_close_icon
views-count2065 դիտում article-date 09:13 25-02-2022

Այս ագրեսիան անպատասխան չի մնա․ Բայդեն․ «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի դիմել է ամերիկացի ժողովրդին՝ կապված Ուկրաինայում ռուսական զորքերի շարունակվող լայնածավալ ներխուժման հետ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Նախագահը, դիմելով ամերիկացիներին, հայտարարել է, որ Ուկրաինայի վրա հարձակումը ծրագրված էր ամիսներ առաջ։ Պուտինը ագրեսոր է, նա ընտրել է պատերազմը և այժմ ինքն ու իր երկիը կառերեսվեն հետևանքների հետ, շեշտել է Բայդենը: Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հասցեին Մոսկվայի հնչեցրած մեղադրանքները կեղծ են:

Նա կրկնել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա որևէ կերպ հրահրված չէր։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-նավելի վաղ կանխատեսել էր դա։ Նախագահը նոր պատժամիջոցներ է խոստացել՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի կոպտագույն խախտման։ Մենք կսահմանափակենք ՌԴ-ի գործունեությունը գլոբալ շուկայում, նշել է ԱՄՆ նախագահը:

«Այս ագրեսիան անպատասխան չի մնա»,- ասել է Բայդենը։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ նախագահն ասել է, որ չի պատրաստվում խոսել Պուտինի հետ։ Բայդենը նշել է, որ հակադրվելով ռուսական ագրեսիային՝ Միացյալ Նահանգները ուս ուսի կանգնած է դաշնակիցների և գործընկերների կողքն։

Նա նաև ընդգծել է, որ կասկած չկա, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները անշեղորեն հավատարիմ կմնան ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին։

Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ տնտեսական պատժամիջոցներն արդեն ազդել են ռուսական տնտեսության վրա։ Ըստ Բայդենի, արդեն իսկ գործող պատժամիջոցները ավելի զորեղ են Swift համակարգի նկատմամբ ցանկացած պատժամիջոցներից:

Նախագահը մանրամասնել է, որ այդ պատժամիջոցներն ուղղված են մի շարք ռուսական բանկերի, Կրեմլի հետ համագործակցող ընկերությունների և կոռումպացված ռուս օլիգարխների դեմ։ Նախագահը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի զորքերը ներգրավված չեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության մեջ։

Նմանատիպ նյութեր