211652_close_icon
views-count3064 դիտում article-date 22:50 13-06-2025

Իսրայելի հարձակումը անպատասխան չի մնա. այս հարցում որևէ մեղմացում չի լինի. Ալի Խամենեի

Իրանի զինված ուժերը անպատասխան չեն թողնի Իսրայելի հարվածները Իրանի տարածքում և կստիպեն Իսրայելին զղջալ իր արածի համար։

Այս մասին հայտարարել է Իրանի հոգևոր գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ազգին ուղղված հեռուստատեսային ուղերձում։

«Զինված ուժերը կգործեն և կօգտագործեն ողջ ուժը, նրանք անօգնական կդարձնեն սիոնիստական ​​ռեժիմը»,- ընդգծել է նա։

Խամենեիի խոսքով՝ Իրանի ժողովուրդը կարող է վստահ լինել, որ այս հարցում որևէ մեղմացում չի լինի։






 

Նմանատիպ նյութեր