Սիրիայի կողմից ցանկացած ականանետային կրակոց անպատասխան չի մնա. Էրդողան
«Սիրիայի կողմից ցանկացած ականանետային կրակոց անպատասխան չի մնա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի ԶՈւ-ն այսօր հայտնել է, որ թուրք-սիրիական սահմանի մոտ՝ Հաթայ նահանգի երկու անցակետերում, կրակոցներ են արձակվել Սիրիայի տարածքից՝ Սիրիայի քուրդ զինյալների և կառավարական ուժերի կողմից։
«Արդեն երկու օր է, ինչ Սիրիայի տարածքից ականանետային կրակոցներ են արձակվում Թուրքիայի տարածքի ուղղությամբ։ Թշնամին հայտնի է։ Արդյո՞ք մենք կարող ենք դա անպատասխան թողել։ Կանենք այն, ինչ պետք է»- Ստամբուլում կայացած Ատլանտյան խորհրդի գագաթնաժողովում ասել է նա։
Նա հավելել է, որ թույլ չի տա քուրդ զինյալներին Թուրքիայում պետություն կառուցել։