934 դիտում
14:52 01-04-2024
Ո՞վ էր մեզ հրահրում, որ ոչ մի թիզ հող չտանք, իհարկե Ռուսաստանը. Գագիկ Մելքոնյան
Ես չեմ կարծում, որ ադրբեջանցի ժողովրդի ուշքը գնում է պատերազմի համար. վերջերս հարցումներ արեցին, Ադրբեջանի 78 տոկոսը դեմ արտահայտվեց պատերազմին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
«Իրենք էլ են խաղաղություն ուզում, մենք էլ: Բայց այստեղ ուրիշ հարց կա: 1994-ին մենք խաղթանակ էինք տարել, եւ հնարավորություն ունեինք գնալ խաղաղության, բայց չգնացինք խաղաղության: Չգնացինք, որովհետեւ Ռուսաստանը չէր ուզում, որ խաղաղություն լինի: Դրան հաջորդեց եռանախագահողների հանդիպումները, տարեկան 15-20 անգամ գալիս էին Բաքու, Երևան, Ստեփանակերտ: 1997-1998-ին երբ փուլային ու փաթեթային տարբերակներ էին առաջարկվում, որ խաղաղություն կնքվի, մենք միանգամից դարձանք «ոչմիթիզական»: Ո՞վ էր մեզ հրահրում, որ ոչ մի թիզ հող չտանք, իհարկե Ռուսաստանը: Նա չէր ցանկանում, որ այս հարցը խաղաղ ճանապարհով լուծվի: Դրանից հետո էլի եղան առաջարկներ եւ հիմնականում դրանք մեր կողմից չէին ընդունվում: Մենք մինչեւ 2010 թվականը չէինք ցանկանում, որ այդ հարցը լուծվի: Հետո Ռուսաստանը սկսեց զինել Ադրբեջանին, 5 մլրդ դոլարի զենք վաճառեց:
Ադրբեջանը նաեւ զենք գնեց Պակիստանից, Իսրայելից, սկսեց ուժեղանալ, հզորանալ»,-ասաց նա:
Գագիկ Մելքոնյանի խոսքով, դրանից հետո երբ խաղաղություն կնքելու, այդ 7 շրջանը հետ տալու մասին խոսակցություն էր լինում, մենք արդեն համաձայնում էինք, բայց արդեն Ադրբեջանը չէր համաձայնում:
«Կազանի հանդիպմանը արդեն Ադրբեջանը չցանկացավ խաղաղության կնքել, քանի որ ռազմական բալանսի խախտում էր տեղի ունեցել:
Այս ամենի քավորը Ռուսաստանն է, նա չէր ցանկանում, որ այս տարածաշրջանում խաղաղություն լինի, իրեն ձեռ էր տալիս, որ կռվեցնի երկուսին, ինքը մեջտեղում շահի»,- ընդգծեց իշխող խմբակցության պատգամավորը:

Նմանատիպ նյութեր
1080 դիտում
11:03 13-07-2022
«Մինչև պատերազմը սխալ պլան է մշակվել. իհարկե, մենք պետք է պարտություն կրեինք». Գագիկ Մելքոնյան․ «Իրավունք»
4612 դիտում
19:23 21-04-2016
Ոչ մի թիզ հող չզիջել, հակառակ դեպքում` վատ, շատ վատ է լինելու. Անահիտ Բախշյան
Այս բաժնից
718 դիտում
20:42 23-11-2024
Արևմտյան Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան»-ի հետ համադրելը քաղաքական ինքնասպանություն է. Լիլիթ Գալստյան
940 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
718 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու