Ինչո՞ւ գաղտնազերծված չեն բանակցային գործընթացի մյուս բոլոր փաստաթղթերի վերաբերյալ հայկական կողմի արձագանքները. Հարութ Ուլոյան. «Փաստ»
Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հրապարակեց «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը» անունով փաթեթ:
«Փաստը» հրապարակախոս, քաղաքական վերլուծաբան Հարութ Ուլոյանի հետ է զրուցել:
-Գործ ունենք հերթական մանիպուլյացիայի հե՞տ։
– Այո, սա 44-օրյա պատերազմից հետո սկիզբ առած մանիպուլյացիոն շղթայի հերթական փուլն է։ Եթե մինչև օգոստոսի 8-ի ամերիկյան հռչակագրի ստորագրումը Փաշինյանն, այնուամենայնիվ, խուսափում էր որևէ բան հրապարակել, ապա դրանից հետո, օգոստոսի 23-ի ուղերձի տրամաբանությունից ելնելով, թվում էր, թե իրեն արդեն ոչինչ չի խանգարում ցինիկաբար հրապարակել բոլոր առաջարկներն ու դրանց վերաբերյալ հայկական կողմի պատասխանները։ Սակայն, հրապարակված նյութերի կիսատ ու ընտրովի հանգամանքներից ելնելով, կարելի է միանշանակ արձանագրել, որ կառավարությունն ու անձամբ Փաշինյանը ինչ-որ «արժեքավոր» փաստաթղթեր, այնուամենանիվ, թաքցնում են։
Որպես օրինակ՝ 97-98 թվականներին առաջարկված 3 փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի և Ղարաբաղի պաշտոնական պատասխանները վաղուց պաշտոնապես հրապարակված են, ինչո՞ւ ներկայում դրանք կցված չեն հրապարակված փաստաթղթերին, և ինչո՞ւ գաղտնազերծված չեն մյուս բոլոր փաստաթղթերի վերաբերյալ հայկական կողմի արձագանքները, այդ թվում՝ 2019 թվականի։ Այնպես որ, Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին առնչվող փաստաթղթերի ու առաջարկների կիսատ-պռատ հրապարակումն ընդամենը հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու նպատակադրմամբ է արվել։ Դրա լավագույն ապացույցը փաստաթղթերի հրապարակումից անմիջապես հետո նույն կառավարության կայքում հրապարակված անանուն հոդվածն էր, որն ամբողջովին ընդգծում է մոտ ապագայում իշխանությունների ու իրենց արբանյակների կողմից շրջանառման ենթակա կեղծիքների ու մանիպուլյացիաների ողջ բազան։
Ամբողջական հոդվածը՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։