25632 դիտում
16:13 31-03-2024
Արտակարգ իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ Դաշտ գյուղում էլեկտրասյուները քամին տապալել է․ մի ամբողջ փողոց 1 օր է մնացել է առանց հոսանքի․ «Էլեկտրոցանցի» չինովնիկներն էլ «թափանները լցրած» ջայլամի կեցվածք են ընդունել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 24 ժամը լրացել է, ինչ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի 10-ից ավելի սեփական տների բնակիչներ հայտնվել են 90-ական թվականների գրկում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 30-ին, ժամը 15։00-ի սահմաններում անբարենպաստ եղանակի պատճառով առաջացած ուժեղ քամու հետևանքով գյուղի Բարեկամության փողոցում մի քանի բետոնե էլեկտրասյուներ, որոնց վրա տեղադրված է եղել նաև փայտե սյուն պոկվել ու փակել են ճանապարհները։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սյուների տապալման հետևանքով բնակիչներից մի քանիսը նյութական վնասներ են կրել, իսկ հոսանքն էլ սյուների տապալումից րոպեներ անց կտրվել է ու մինչև այս պահը բնակիչները հոսանք չունեն։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նրանք ասում էին․ «Երբ քամին տապալեց էլեկտրասյուները, ահազանգեցինք փրկարար ծառայություն, «էլեկտրոցանց», ԱԻՆ-ը քանի որ այստեղ անելիք չուներ, սպասում էին, որպեսզի կժամանեին «էլեկտրոցանցից», Արմավիրի մարզպետարանից, Դաշտի գյուղապետարանից, սակայն միչև այս պահը ոչ մի արդյունք չունենք։ «էլեկտրոցանցից» գիշերը «ուազիկով» եկան, նկարեցին ու այդքանով իրեն գործը համարեցին ավարտված ու հեռացան։ Երևի էդ նկարները պետք է ներկայացնեն «օսկարի» մրցանակաբաշխության, ջանդամ թե մենք մի «սուտկա» անլույս կմնանք։ Բարձ լարման լարերը փողոցում ու բակերում թափված է։ «էլեկտրոցանցը» գոնե չի բարեհաճում մասնագետներ ուղարկի էլեկտրամատակարարումը ժամանակավորապես վերականգնեն, հետո նոր ոչ միայն տապալված սյուները, այլ նաև մի քանի իրենից վտանգ ներկայացնող էլեկտրասյուներ փոխեն նորերով։ Հիմա չգիտենք՝ ում դիմենք, որպեսզի խնդիրը կարգավորվի։ Մեզ միայն օգնության ձեռք են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Պողոսյանը, ովքեր գոնե ժամանել են գյուղ, իրավիճակին տեղում ծանոթացել ու տեղեկությունը փոխանցել են պատկան մարմիններին։ Թող հիմա էդ «չինովնիկները» գան ու մեր հարցին լուծում տան։ Վերջերս նաև հեռուստատեսությամբ տեղեկացանք, որ եթե «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը 4 ժամից ավելի հոսանքազրկումներ է կատարում, ապա նա պարտավոր է սպառողին՝ տվյալ դեպքում մեզ, փոխհատուցում կատարի, բա մի օրը լրանում է, առանց հոսանքի նստած ենք տներում, որտեղ նաև տարեցներ կան, անչափահասներ, առողջական խնդիրներ ունեցողներ, բա ո՞նց ա լինելու։ Մենք իրենցից փոխհատուցում չենք սպասում, պարզապես խնդրում ու պահանջում ենք, որպեսզի հրատապ ժամանեն ու այդ խնդիրը լուծեն, իսկ դրա համար մի քիչ սրտացավություն է պետք ու մարդուն կարեկից լինել»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12718 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ