1074 դիտում
17:02 26-10-2019
Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հովանու ներքո ՀՀ ԶՈՒ պատվիրակությունը մասնակցել է եվրոպական բանակների ամենամյա համաժողովին
Հոկտեմբերի 24-ից 25-ը ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցել է Եվրոպական բանակների ամենամյա համաժողովին:
Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության հովանու ներքո անցկացված միջոցառման նպատակն էր անվտանգության և կայունության արդի մարտահրավերների, դրանց դիմագրավմանը միտված մոտեցումների և անհրաժեշտ փոխգործունակության շուրջ մտքերի փոխանակումը:
Համաժողովի լիագումար նիստերից հետո գեներալ-մայոր Ա. Մակարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քրիստոֆեր Կավոլիի հետ: Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նմանատիպ նյութեր
935 դիտում
19:04 02-02-2015
ԱՄՆ Եվրոպական հրամանատարության եվրոպական գործընկերության օպերատիվ խմբի ղեկավարի այցը Հայաստան
Այս բաժնից
523 դիտում
21:43 30-04-2024
Հեռախոսազրույց են ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը
547 դիտում
21:30 30-04-2024
Մխիթար Հայրապետյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը
586 դիտում
21:18 30-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ