43069 դիտում
10:57 27-03-2024
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ մասնակիցների մեջ են նաև Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության պետը և այգու պատասխանատուն․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 23-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ավշար գյուղ չհասած՝ ավտոլվացման կետում, վիճաբանություն է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյան։
Ոստիկանները տեղում պարզել են, որ Արարատ գյուղի սկզբնամասում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանության ընթացքում Արարատի մարզի բնակիչներ 34-ամյա Սարո Մարգարյանը, 40-ամյա Հակոբ Մարգարյանը, ով աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության այգու պատասխանատու և նրանց ընկերները ծեծի են ենթարկել 27-ամյա Մոնթե Մախսուդյանին, պատճառել մարմնական վնասվածքներ, նրա ազգականին՝ 21-ամյա Հրաչ Մախսուդյանին, պատճառել ֆիզիկական ցավ, իսկ Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Արամազ Հակոբյանը, ով աշխատում է Արարատի համայնքապետարանի կոմունալ ծառայության պետ, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Ալինա Մախսուդյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Արդեն ոստիկանությունում Ս, Մարգարյանը հայտնել է, որ ժամը 15։10-ի սահմաններում Արարատ գյուղի Շիրվանզադեի փողոցում Մ. Մախսուդյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին և բռունցքով հարվածել է դեմքին, պատճառել ֆիզիկական ցավ, այնուհետև ձեռքերով և ոտքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձենռվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
5609 դիտում
18:34 25-05-2021
Սիսիանի համայնքապետարանի տղամարդիկ կամավորագրվել են և բարձրացել դիրքեր. համայնքապետարանի խոսնակ
Այս բաժնից
1363 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)