«Վեոլիա ջուր», եկեք, ձեր ավիրածը սարքեք. 4-րդ գյուղի բնակիչներ․ Oragir.News
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) 1-ին փողոցի բնակիչներն ահազանգում են՝ «Վեոլիա ջուրը» շաբաթներ առաջ նոր ջրագիծ է անցկացրել, որի հետևանքով վնասել են գործող ջրագիծը և հիմա հրաժարվում են այն վերանորոգել:
Բնակիչները Oragir.News-ի հետ զրույցում ասացին, որ դեռ շաբաթ օրն են զանգահարել «Վեոլիա ջրի» թեժ գիծ և խնդրի մասին հայտնել:
«Մեզ խոստացան, որ մասնագետները կմոտենան, խնդիրը կհասկանան և լուծում կտան: Շաբաթ-կիրակին անցավ, արդեն աշխատանքայն է, բայց որևէ մեկը խնդրին լուծում չի տվել: Պատճառաբանում են, որ տարբեր շինարարներ են աշխատել, նրանք էլ մեկը մյուսի վրա են գցում: Արդյունքում մարդիկ զրկված են ջրից, փոխարենը ամբողջ փողոցը ջրի մեջ է:
Հո մենակ քանդե՞լը չի, եկեք ձեր ավիրածը սարքեք»,- ասաց մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։