23567 դիտում
14:07 23-03-2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Ծիրանի» ռեստորանի հարևանությամբ բախվել են ՀՀ ՊՆ ծառայողների «Opel»-ները․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մարտի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մելիք Ն․-ի վարած «Opel» մակնիշի և Երևանի բնակիչ 41-ամյա Արման Ի․-ի վարած «Opel» ամկնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մելիք Ն․-ի ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Շ․-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Նարեկ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով 2 վարորդները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9696 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին