1249 դիտում
22:13 21-03-2024
Գարեգին Խումարյանի հոդվածում լրագրողի էթիկական սկզբունքների կանոնագրի խախտում չկա. Դիտորդ մարմին
Tert.am-ի փոխանցմամբ՝ Էթիկայի Դիտորդ մարմինը Հանրային հեռարձակողի դիմումի հիման վրա փորձագիտական վերլուծության է ենթարկել Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի հոդվածը ռադիոյի տաղավարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի վերաբերյալ եւ արձանագրել, որ Խումարյանի հոդվածում լրագրողական էթիկայի նորմերի խախտում չկա, իսկ ՀՀՌ հայտարարության մեջ առկա «որոշ բնորոշումներ համարժեք չեն իրավիճակին եւ չեն նպաստում հանրության մեջ կարծիքների ազատ փոխանակման եւ բանավեճի մշակույթի զարգացմանը»։
Ինչ վերաբերում է իր աշխատակից լրագրողի մասին Խումարյանի քննադատական գնահատականին, թե «վարչապետի հետ մեր հարցազրույցն անկասկած շատ ավելի լավը կարող էր լինել», ըստ ԴՄ կարծիքի՝ ցանկալի կիներ, որ այն մնար ներքին քննարկումների մակարդակում։ Նմանատիպ հարցերը կարգավորելու համար Դիտորդ մարմինն առաջարկում է մշակել Հանրային հեռարձակողի ներքին խնդիրների կոմունիկացիայի աշխատակարգ-կանոնագիր։
Էթիկայի Դիտորդ մարմնի ամբողջական դիրքորոշումը՝ հղումով։

Նմանատիպ նյութեր
8292 դիտում
16:53 25-04-2016
Պատերազմը խախտում է լրագրողական էթիկական բոլոր սկզբունքները. media.am
Այս բաժնից
385 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
508 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
943 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը