211652_close_icon
views-count1159 դիտում article-date 17:41 02-03-2024

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման. Ռուբեն Ռուբինյան

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ լիակատար կարգավորման և սահմանի բացման։

Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների համար, այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը», -ասել է նա:

Նմանատիպ նյութեր