211652_close_icon
views-count44591 դիտում article-date 09:30 26-02-2024

Նոր մանրամասներ՝ Վանաձորում հայտնի սկանդալային դեպքից․ տղամարդը կասկածվում է սպանության սպառնալիքի տակ համատիրության նախագահի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ

SHAMSHYAN.com-ը փետրվարի 15-ին լուր էր հրապարակել Վանաձորում համատիրության աշխատակցի կողմից համատիրության նախագահից խոշոր չափի գումար շորթելու մասին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ հայտնի դարձավ, որ նշված դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է նաև, որ այդ տղամարդը նաև սեքսուալ բնույթի բռնի գործողություն է կատարել։

Պարզվել է, որ նա Վանաձորում գտնվող համատիրության գրասենյակում սպանության սպառնալիքներ տալով համատիրության նախագահի կամքին հակառակ նրա հետ ունեցել է սեռական հարաբերություն։

Նշված արարքի մասին Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Քր․ օր․-ի 198 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։

Նշված անձի վերաբերյալ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել նաև ՀՀ Քր․ օր․-ի 254 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որտեղ ըստ օպերատիվ տեղեկությունների այդ տղամարդը նշված համատիրությունից գողացել է մոտ կես միլիոն դրամ արժողության շինարարական գործիքներ և շինանյութ։

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։  

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տարոնի բաժնում շորթում կատարելու հատկանիշներով փաստաթղթեր էին կազմվել։ Ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքում գործող համատիրություններից մեկի նախագահը կատարում է չարաշահումներ։

Մասնավորապես, աշխատակիցներին ցածր աշխատավարձ նշելով, բնակիչների կողմից վճարված գումարները չէր ծառայեցնում նպատակին, համատիրության մատյաններում նշված գործիքները, որոնք ձեռք էր բերել համայնքի բնակիչների կողմից հավաքած գումարով՝ համայնքում շինաշխատանքներ կատարելու նպատակով, գոյություն չունեին։

Նույն օրը քրեական հետախուզության բաժանմունքում օպերլիազորը լրացուցիչ օպերատիվ տեղեկություն էր ստացել, ապա հանցագործության հայտնաբերման և բացահայտման ուղղությամբ, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, լրացուցիչ տեղեկություններ էր ստացել, որ այդ համատիրության նախկին աշխատակիցը, օգտվելով նշված համատիրության նախագահի հետ ինչ-ինչ հարաբերություններ ունենալու հանգամանքից, պարբերաբար սպառնացել էր նրան և վերջինից շորթել էր, ով էլ համատիրության բնակիչների կողմից հավաքված և բնակիչների կարիքների համար նախատեսված մոտ 1 մլն 350 հազար դրամ գումարը «իրենով էր արել»։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր