211652_close_icon
views-count538 դիտում article-date 11:55 25-02-2024

Բելառուսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

News.am-ի փոխանցմամբ՝ Բելառուսում բացվել են պատգամավորների ընտրությունների ընտրատեղամասերը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Քվեարկության միասնական օրը կընտրվեն ութերորդ գումարման Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի 110 և քսանիններորդ գումարման պատգամավորների տեղական խորհուրդների 12514 պատգամավոր։

Ձևավորվել է 5411 ընտրական տեղամաս, այդ թվում՝ 11-ը՝ զորամասերում, 215-ը՝ ընտրողների ժամանակավոր կացության վայրերում (հիվանդանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում և ժամանակավոր կացության այլ վայրերում)։

Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև տեղական ժամանակով ժամը 20:00-ն։ Վերջին առկա տվյալներով՝ ընտրացուցակներում ընդգրկված է 6 մլն 911 հազար 742 մարդ։

Նմանատիպ նյութեր