Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները
                        Այսօր` հոկտեմբերի 11-ին, Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները:
Նախագահի պաշտոնին հավակնում է 4 թեկնածու: Երկրում գրանցված է շուրջ 7 մլն ընտրող, իսկ ընտրություները կճանաչվեն կայացած, եթե ներառված լինի քաղաքացիների ավելի քան 50 տոկոսը:
Նախագահի պաշտոնին հավակնում են Լիբերալ-դեպմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Գայդուկևիչը, «Ասա ճշմարտությունը» քաղաքացիական արշավի ներկայացուցիչ Տատյանա Կորոտկևիչը, գործող նախագահը և բելառուսի Հայրենասիրական կուսակցության նախագահ Նիկոլայ Ուլախովիչը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

