Բելառուսում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
                        Այսօր՝ սեպտեմբերի 11-ին,  Բելառուսում մեկնարկել են  խորհրդարանական ընտրությունները: Առավոտյան ժամը 08:00-ից բաց են  ընտրատեղամասերը, որոնք կաշխատեն մինջև երեկոյան ժամը 20:00-ն:  Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Այս պաին միջադեպեր չեն արձանագրվել»,- հայտնել է Բելառուսի ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կոնստանտին Շալկևիչը:
Նշենք, որ առաջադրված թեկնածուների թիվը կազմում է 485-ը, որից 65 տոկոսը կազմում են կուսակցությունների ներկայացուցիչներ:
Աղբյուրի փոխանցմամբ՝  ընտրատեղամասերը կաշխատեն առանց ընդմիջումների:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

