211652_close_icon
views-count937 դիտում article-date 09:52 02-06-2024

Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումն, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Չեմ կարծում,թե ընդդիմության մանդատներից հրաժարվելը կհանգեցնի Աժ լուծարման ու արտահերթ ընտրությունների։
 
Ակնհայտ է,որ Բագրատ Սրբազանին հաջողվել է արթնացնել հայ ազգի ոգին ու նոր քաղաքական օրակարգ թելադրել իշխանություններին։
 
Հակառակ իշխանությունների ձգտումներին՝ իշխանափոխության օրակարգն արդիական է մնում։
Շարժմանն աջակցելու մասին հայտարարել են բազմաթիվ քաղաքական ուժեր։
Ակնհայտ է ,որ հակառակ իշխանավորների պնդումներին,շարժումն այլեւս իրողություն է ու պետք է հաշվի նստել շարժման հետ։
 
Բայց Սրբազան շարժումից անջատ՝ ձեւավորվում է նոր ՝ընդդիմության մանդատներ դնելու արհեստական «պահանջ»։
Video Player
X
Ավելին
00:05 | 00:45
 
Մանդատներից հրաժարվելու կողմնակիցները բաժանվում են երկու խմբի.
1. Ազնիվ մղումներով քաղաքացիներ ու գործիչներ,որոնք միամտաբար կարծում են,թե ընդդիմության կողմից մանդատներից հրաժարվելը հանգեցնելու է ԱԺ լուծարման։
 
2. ԱԺ-ից դուրս մնացած որոշ կուսակցապետեր ու գործիչներ,որոնք հայտնի են նիկոլիզմի շահեր սպասարկելու «փառահեղ» գործունեությամբ։
 
Տպավորություն է,որ սրանց նպատակը ոչ թե նիկոլիզմի,այլ՝ խորհրդարանական ընդդիմության դեմ պայքարն է։
Այդ առումով մի քանի դիտարկում.
 
1. Նիկոլի վարչապետությամբ ցանկացած արտահերթ ընտրություն ապահովելու է նրա թիմի հաջողությունը, ինչպես դա եղավ 2021-ին։
 
2 Ընդդիմության մանդատներից հրաժարվելը դեռ արտահերթի գնալու պատճառ չէ։
Օրենքի նման պահանջ գոյություն չունի։
 
Հետեւաբար պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումն, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին»։

Նմանատիպ նյութեր