34720 դիտում
14:52 23-02-2024
Տավուշի մարզում խոշոր ավտովթարից հետո քննիչի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ բացահայտվեց վարորդի ինքնությունը, մինչդեռ ավտոմեքենայում գտնվողները մոլորեցրել էին ոստիկաններին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ը փետրվարի 21-ին լուր և ֆոտոռեպորտաժ էր հրապարակել՝ Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասին:
Այդ օրը՝ ժամը 01:40-ի սահմաններում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ բնակավայրի վարչական տարածքում վթարի էր ենթարկվել, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել էին «Իջևան» բժշկական կենտրոն:
Նույն օրը դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիականության Իջևանի բաժնի հերթապահ խմբին վիրավորները հայտնել էին, որ վարորդը եղել է Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Մարտին Մ.-ն և այդ ամենը ոստիկանները հիմք էին ընդունել ու կազմել էին փաստաթղթեր և այն փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
Արդեն քննչական վարչությունում ավագ քննիչ Գ. Խաչատրյանի գրագետ, պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզվեց, որ վիրավորների հայտնած տեղեկությունները Մարտին Մ.-ի վերաբերյալ իրականության հետ կապ չունեն:
Մարտին Մ.-ն եղել է ավտոմեքենայի ուղևոր և գտնվել է ավտոմեքենայի հետևի նստատեղին:
Ավտոմեքենայում են եղել նաև Տավուշի մարզի բնակիչներ 24-ամյա Խաչիկ Գ.-ն և 32-ամյա Գոռ Խ.-ն:
Քննիչի ճիշտ գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ ավտոմեքենայում եղել է նաև Իվան Բ.-ն:
Քննիչի շնորհիվ նաև բացահայտվել էր, որ ավտոմեքենան վարել է ոչ թե Մարտին Մ.-ն, ինչպես ասել էին ավտոմեքենայում գտնվող վիրավորները, այլ այն վարել է Գոռ Խ.-ն, ով փաստերի ճնշման տակ քննիչի մոտ խոստովանել է, որ ինքն է ավտոմեքենան վարել:
Իսկ թե ինչու էին հիվանդանոցում վիրավորները փորձում մոլորեցնել ոստիկաններին, դա արդեն նրանց խղճին է:
Նաև քննչական բաժինը հաշվի առնելով այն հանգամանքը, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ենթադրյալ հանցանքով Մարտին Մ.-ին պատճառվել է վնաս, ուստի ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 26-րդ կետով, 41-րդ, 50-րդ և 148-րդ հոդվածների պահանջներով քննիչը որոշել է քննվող քրեական վարույթով Մարտին Մ.-ին ճանաչել տուժող:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 21-ին ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառերին և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով Տավուշի մարզի բնակիչներ 28-ամյա Մարտին Մ․-ն, 24-ամյա Խաչիկ Գ․-ն և 32-ամյա Գոռ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Իջևան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը։
Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+