211652_close_icon
views-count832 դիտում article-date 23:11 21-02-2024

Թուրքական արտադրության 5-րդ սերնդի կործանիչն իրականացրել է առաջին թռիչքը

Փետրվարի 21-ին Թուրքիայում իրականացվել է տեղական արտադրության 5-րդ սերնդի «KAAN» կործանիչի առաջին թռիչքը: Փոխանցում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ թուրքական արտադրության առաջին 5-րդ սերնդի կործանքիչի թռիչքն ավարտվել է բարեհաջող, իսկ Թուրքիան այդպիսով դասվել է նմանատիպ կործանիչ ունեցող 5 երկրի թվում:

«KAAN»-ն արտադրվել է Թուրքիայի պաշտպանության նախարարության կոորդինացմամբ իրականացվող օդատիեզերական արդյունաբերության ծրագրերի շրջանակներում: 

Կործանիչը թռիչքի նախապատրաստելու համար թուրք ինժեներներից պահանջվել է 11 ամիս:

Ինքնաթիռի լայնությունը (թևերի բացվածքով հաշվված) կազմում է 14, բարձրությունը՝ 6, իսկ երկարությունը՝ 21 մետր: Ունի 2 շարժիչ, մանևրելու բարձր կարողունակություն, ռադարներում ցածր տեսանելիություն, ներսում զենք տեղավորելու և էլեկտրամագնիսական ալիքներին հակազդելու հնարավորություն: 

Նմանատիպ նյութեր