211652_close_icon
views-count1822 դիտում article-date 11:00 19-06-2017

«Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն ԱՄՆ-ում կուսումնասիրի՝ ինչպես պատրաստել նոր սերնդի ուսուցիչների և ապահովել անհատական կրթություն

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հուլիսի 2-15-ը կմեկնեն ԱՄՆ։ Այցի նպատակն է կրթական նոր մեթոդների ուսումնասիրումը և կրթության ոլորտում ունեցած փորձի փոխանակումը: Նշենք, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության Dasaran կրթական ծրագիրը, որը մեկ առցանց հարթակում է համախմբում Հայաստանի և Արցախի 1501 հանրակրթական դպրոցներին, համագործակցում է միջազգային մի շարք կառույցների և ուսումնական հաստատությունների հետ։ Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի խոսքով՝ կրթության որակի բարելավմանն ուղղված համագործակցության կոնկրետ ուղղություններ նախանշելու և նոր սերնդի ուսուցիչների պատրաստելու թեմայի քննարկման նպատակով նախատեսվում է հանդիպում Հարվարդի համալսարանի կրթության դպրոցում գործող Project Zero միջազգային նախագծի ներկայացուցիչների հետ։ Dasaran-ի թիմն այցելություն է նախատեսում նաև առաջադեմ և մարդակենտրոն կրթական ծրագրերի ստեղծման և տարածման առաքելություն ունեցող Fusion Academy: Քննարկումների արդյունքում ձեռք բերած փորձը հետագայում կկիրառվի Dasaran կրթական ծրագրի գործունեության շրջանակում։ Հիշեցնենք, որ «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության առաքելությունն է հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ստեղծել կրթության նոր որակ Հայաստանի հանրակրթական դպրոցներում և կրթությունը հասանելի դարձնել բոլորին՝ անկախ սոցիալական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր