Սիսակ Գաբրիելյանը հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը փետրվարի 19-ին հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:
Հանդիպման սկզբում պատգամավորը Գիրք նվիրելու օրվա առիթով Ազգային ժողովի կողմից գրքեր է նվիրել հանդիպման մասնակիցներին:
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է օրենսդիր մարմնի գործունեությանը, երկրի խորհրդարանական կառավարման համակարգին վերաբերող հարցերին:
Սիսակ Գաբրիելյանը խոսել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, տարածաշրջանային զարգացումների ու մարտահրավերների մասին:
Հանձնաժողովի նախագահը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի հարեւան երկրների հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ կրթական ոլորտի խնդիրներին: Սիսակ Գաբրիելյանը կարեւորել է ակադեմիական քաղաքի կառուցումը՝ նշելով, որ երկրի զարգացման եւ առաջընթաց արձանագրելու համար շատ կարեւոր է ունենալ կրթված հասարակություն: