2542 դիտում
21:40 28-12-2020
«Ժամանակին ավելի լավ վարձատրվում էի, ավելի լավ աշխատում էի». Սիսակ Գաբրիելյանը՝ մանդատը վայր դնելու եւ Նաիրա Զոհրաբյանից սպասվող «ներողության» մասին. Aravot.am
[url=https://www.aravot.am/2020/12/28/1162168/?fbclid=IwAR1R5MzEV78iZvqHxAvDLw00i4aR4V2tG6vSYu9hms9S7CSnGApLjrk8s1E]Aravot.am[/url]-ը գրում է. «Ես պատերազմի հետ կապված չեմ խոսել այս օրերի ընթացքում, որովհետեւ ինձ համար էլ դեռեւս կան հարցեր, որոնք պատասխանը ես չունեմ:
Այդ հարցերին պետք է տրվեն պատասխաններ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նրան հարցրեցինք՝ չե՞ք պատրաստվում ձեր մանդատը վայր դնել՝ նա պատասխանեց. «Ես ասել եմ, որ ժամանակին ավելի լավ վարձատրվում էի, ավելի լավ աշխատում էի, հիմա ինչ-որ գործ ենք անում:
Որ պահին կզգամ, որ այս կարգավիճակում շատ ավելի քիչ կկարողանամ օգուտ տալ քաղաքացիներին, որեւէ կաշկանդվածություն չունեմ»: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ցավ էր հայտնել, որ այդ քաղաքական թիմ մտնելով՝ Սիսակ Գաբրիելյանը «տրանսֆորմացիայի է ենթարկվել»:
Գաբրիելյանն ասաց, որ երբ անհատ ես, բնականաբար, այլ վարքագիծ ունես. «Գուցե նաեւ փոխվել եմ, բայց՝ մի քիչ լավ, մի քիչ վատ: Այս ամեն ինչը բնական երեւույթ է»:
Նաիրա Զոհրաբյանը այսօր հայտարարել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին սպառնացել են, ասել են՝ իրեն ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարցի քվեարկության ժամանակ քվեաթերթիկը կնկարեք ու կուղարկեք խմբակցության քարտուղարին: Ուստի ճշտեցինք՝ ձեզ նման սպառնալիք եղե՞լ է՝ Գաբրիելյանը պատասխանեց. «Եթե ճիշտն ասեմ, այս պահին չեմ էլ ուսումնասիրել՝ փակ քվեարկությո՞ւն է լինելու»:
Նա վստահեցրեց, որ չի էլ ուսումնասիրել նախագիծը, բայց վստահ է, որ Նաիրա Զոհրաբյանը չէր ուզենա այդպես արտահայտվել, պետք է խոսի Զոհրաբյանի հետ, պարզի: Հարցրեցինք՝ չե՞ք որոշել՝ դուք կո՞ղմ եք քվեարկելու, թե՞ դեմ՝ նա պատասխանեց. «Խմբակցության որոշում կա այդպիսի: Իմ անձնական տեսակետն եմ ասում, գուցե հասցնեմ այս ընթացքում տիկին Զոհրաբյանի հետ խոսել: Կարող է տիկին Զոհրաբյանը ելույթ է ունենում, որով, օրինակ, ինքը ներողություն է խնդրում ու ինչ-որ բան է փոխվում»: Նա ասաց, որ եթե ինքն էլ նման արտահայտություն աներ ու «ժեխ» անվաներ մարդկանց, ճիշտ կլիներ, որ իր նկատմամբ էլ նման իրավական ձեւակերպում լիներ ու նախաձեռնվեր ԼՀԿ-ի կամ ԲՀԿ-ի կողմից:
Նմանատիպ նյութեր
11470 դիտում
15:01 25-06-2019
Ես աշխատում եմ մի ընկերությունում, որտեղ բավական բարձր եմ վարձատրվում. Ռոբերտ Քոչարյանը՝ իր հարստության մասին
Այս բաժնից
856 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
949 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2314 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա