211652_close_icon
views-count52660 դիտում article-date 11:52 28-12-2020

Իմքայլական Սիսակ Գաբրիելյանը փողոցային հայհոյանքներով հարձակվել է ակցիայի մասնակիցների վրա․ yerkirmedia.am

Այսօր առավոտյան ՀՀ Ազգային ժողով մտնելու պահին իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին քաղաքացիները հարվածել են ձվերով՝ վանկարկելով «դավաճա՛ն»։ Գրում է [url=https://yerkirmedia.am/hy/article/2020/12/28/30922/]yerkirmedia.am[/url]-ը։ Տեսանյութից երևում է, որ Սիսակ Գաբրիելյանը մեքենայից դուրս գալուց հետո փողոցային հայհոյանքներով հարձակվում է ակցիայի մասնակից քաղաքացիների վրա՝ բռունցքներով հարվածելով նրանց: Քաղաքացիները փորձում են կարգի հրավիրել նրան, սակայն պատգամավորը տեղի չի տալիս և ագրեսիվ ու փողոցայինի պահվածք դրսևորում՝ մինչև հեռանալը աջուձախ հարվածներ հասցնելով: Մանրամասն՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր