211652_close_icon
views-count35000 դիտում article-date 20:52 17-02-2024

Կոտայքի ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերք, որով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի՝ վարչության պետ Ռուբեն Դավթյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Էդմոնդ Այվազյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վահան Մանուկյանի, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ շարունակում են հսկայածավալ աշխատանքներ իրականացնել ապօրինի զենք, զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 15-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում մի ամբողջ զենք ու զինամթերք է հայտնաբերվել Կոտայքի մարզում, որով կարելի էր զինել մի ամբողջ վաշտ։

Այդ օրը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվում անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնում է, որ ինքը իր բարեկամներից ու հարևաններից լսել է, թե ինչպես են նրանք հավատալով ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների խոսքին, այն է ինքնակամ ներկայացրել են իրենց մոտ պահվող զենք ու զինամթերքը ու որև խնդիրներ չի առաջացել, քանի որ քննիչի կողմից նշանակված փորձաքննությունների արդյունքում պարզվել է, որ ներկայացված զենք, զինամթերքներով քրեորեն պատժելի արարք չի կատարվել, ինչի համար էլ իր հարևաններն ու բարեկամները ազատվել են քրեական պատասխանատվությունից ու հիմա ինքը որպես Արցախյան պատերազմի մասնակից այնտեղից մեծ քանակի զենք և զինամթերք է բերել և այն թողնում է Երևան-Սևան ավտոճանապարհի «Շշի Մելո»-ի գործարանից մի քանի 100 մետր հեռավորության վրա գտնվող տարածքում։

Տեղում նշված վայր են մեկնում ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Կոտայքի բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Աբովյանի պահպանության բաժնի ծառայողները, ովքեր որոնողական աշխատանքի արդյունքում հայտնաբերում են այն։

Ոստիկանների ահազանգով ժամանում են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները, ապա Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Փթուկյանի, բաժնի պետի տեղակալ Յուրա Պապյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում, որտեղ էլ հայտնաբերվում է 188 հատ 5.45մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ, 56 հատ հրահանգիչ փամփուշտներ, 40 հատ 12x7 մմ տրամաչափի և 2 հատ մեծ տրամաչափի փամփուշտներ, 532 հատ 7.62x39 մմ տրամաչափի փամփուշտներ, 483 հատ 7.62 x59 մմ տրամաչափի, 27 հատ 7.62 x39 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ինքնաձիգի փամփուշտներ, 8 հատ ծխագլանակ, 6 հատ ինքնաձիգի փամփշտատուփ, 4 հատ դատարկ փամփուշտների ժապավեն, որոնցից մեկի մեջ առկա է 38 հատ դատարկ պարկուճ, 1 հատ երկու մասի բաժանված առանց՝ գործարանային համարի երկփողանի հրացան, 1 հատ մեկփողանի կարճեցված փողով հրացան, 3 հատ ծալովի կոթով «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ առանց գործարանային համարի, 1 հատ «ԱԿ» տեսակի ինքնաձիգ՝ առանց գործարանային համարի, 1 հատ ակոսափող ինքնաձիգ՝ առանց գործարանային համարի, 1 հատ «Էկոլ P 29» տեսակի ատրճանակ դատարկ փամփշտատոփով, 1 հատ առանց գործարանային համարի ինքնաշեն ատրճանակ, 1 հատ ենթատրամաշախային արկ, 9 հատ «ՏՏ» տեսակի ատրճանակի փամփուշտ, 7 հատ «ՌԳԴ» տեսակի նռնակ, 1 հատ «ՌԳ 42» տեսակի նռնակ, 1 հատ «ՊՈՄԶ 2 Մ» հակահետևակային բեկորային ական, 12 հատ «ՈՒԶՌ ԳՄ» տեսակի նռնակի պայթուցիչ, 2 հատ վառոդով տուփ, 1 հատ ծխագլանակ, 10 հատ «Ֆ1» տեսակի նռնակ, 11 հատ զենքի բաղկացուցիչ մասեր:

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քր․ օր․-ի 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր