211652_close_icon
views-count1009 դիտում article-date 22:17 12-02-2024

Իշխան Սաղաթելյանը Արամ Ա Վեհափառ Հայրապետի հետ քննարկել է ՀՀ անվտանգության շուրջ ստեղծված խնդիրները

Լիբանան կատարած աշխատանքային այցելության շրջանակներում ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունու հետ հյուրընկալվել ենք Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նստավայրում, քննարկել Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրներն ու դրանց վերաբերյալ առկա մտահոգությունները, երկրի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկմանն առնչվող հարցերը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը․

«Ապա ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեության ընկերների հետ քննարկել ենք ներհայաստանյան իրադարձությունները, Դաշնակցության իրականացրած աշխատանքները՝ առանձնահատուկ անդրադառնալով Հայաստան-Սփյուռք համահայկական օրակարգերի շուրջ համակարգված աշխատանքներ իրականացնելու հրամայականին»,- գրել է պատգամավորը

Նմանատիպ նյութեր