211652_close_icon

Ադրբեջանին տրամադրված ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Հայաստանը տվել է նաև որոշ միջազգային գործընկերների. ԱԳՆ

views-count1048 դիտում article-date 22:03 12-02-2024
ԱԳՆ ԼՂ նախկին պաշտոնյաների շրջանում հարցումների միջոցով ստացված՝ ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները, առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց, փոխանցվել են ադրբեջանական կողմին հունվարի 26-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հանրային հեռուստաընկերության կայքում տեղ գտած հրապարակման մեջ։

«Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել դրանց ճշգրտության հավաստման գործընթացին»,- հայտնել են ԱԳՆ-ից։

Նմանատիպ նյութեր