211652_close_icon
views-count2912 դիտում article-date 11:18 13-06-2021

Ականապատ դաշտերի քարտեզների շոշափելի մասը վերադարձվել է Ադրբեջանին. մենք էլի պատրաստ ենք քայլի դիմաց քայլ անել. Նիկոլ Փաշինյան

Tert.am-ը գրում է. Երեկ մեր հանրությունը ուրախություն էր ապրում՝ կապված մեր գերեվարված տղաների վերադարձի հետ, բայց ընդդիմադիր դաշտում սուգ ու ողբ էր դրա հետ կապված։ Այս մասին այսօր Եղվարդում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ 15 ռազմագերիների վերադարձին։

«Այո, ականապատ դաշտերի քարտեզներ վերադարձնել են Ադրբեջանին, բայց տպավորություն են փորձում ստեղծել՝ ինչ ունենք, վերադարձվել է, ամենևին այդպես չէ, վերադարձվել է փոքր մասը, բայց չեմ կարող ասել՝ոչ շոշափելի մասը։ Այսինքն շոշափելի մաս է վերադարձվել, բայց փոքր մաս է վերադարձվել»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ անցած տարվա դեկտեմբերից որոշակի քանակությամբ քարտեզներ փոխանակվել են։ «Մեզ համար զարմանալի էր, որ չնայած Ադրբեջանում այս ընթացքում բազմաթիվ զոհեր կային այդ ականների վրա, բայց Ադրբեջանը քայլ չէր անում, որ այս գործը առաջ տանենք։ Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ, և մենք էլի քայլի դիմաց պատրաստ ենք անել քայլ։ Տեսնելով, որ գերիների վերադարձը դադարեցրեց Ադրբեջանը, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների վերադարձը, եթե գերիների վերադարձը դադարեցված չլիներ, Ադրբեջանում այդքան զոհ չէր լինի ականների վրա»,–ասաց նա։

Նա նշեց, որ սա շարունակական պետք է լինի: Ըտս նրա՝ միջազգային գործընկերները հավաստիացրել են, որ իրենց ջանքերը կրկնապատկելու են, եռապատկելու են, որպեսզի այս պրոցեսը մինչև վերջ գնա։

Խոսելով առողջ ապրելակերպի մասին՝ նա ասաց, որ 15 միլիոն դրամ պարգևատրման ֆոնդով Սևանի շուրջ իրականացնելու են զանգվածային հեծանվային մրցույթ։

Նմանատիպ նյութեր