211652_close_icon

Ռիո-2016. Եռացատկորդ Լևոն Աղասյանը չհաղթահարեց որակավորման փուլը

views-count2841 դիտում article-date 20:07 15-08-2016
Ռիոյի օլիմպիական մարզադաշտում մեկնարկեցին Հայաստանը ներկայացնող երեք աթլետները՝ վազորդներ Դիանա Խուբեսերյանը, Գայանե Չիլոյանը և եռացատկորդ Լևոն Աղասյանը։ Կանանց 200 մետր վազքում Դիանա Խուբեսերյանը 25,16 վրկ և Գայանե Չիլոյանը 25,03 արդյունքներով իրենց ենթախմբերում նախավերջինն էին և չհաղթահարեցին որակավորման փուլը։ Եռացատկորդ Լևոն Աղասյանը 15,54 մետր արդյունքով իր ենթախմբում գրավեց 18-րդ տեղը և չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը։ Տեղական ժամանակով 21։45-ին կմեկնարկի արգելավաղորդ Լիլիթ Հարությունյանը։ Իսկ օգոստոսի 16-ին պայքարի մեջ կմտնի Ամալիյա Շարոյանը։

Նմանատիպ նյութեր