211652_close_icon
views-count2361 դիտում article-date 21:55 06-03-2022

Եռացատկորդ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում:

Բալկանյան երկրների փակ մարզադահլիճներում անցկացվող առաջնության եռացատկի մրցաշարում Լևոն Աղասյանը գրանցելով 16 մետր 26 սմ արդյունք` զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Աղասյանին հաջորդնել են Հունաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները:

 Հայաստանն այստեղ ներկայացված էր 8 մարզիկով: Բալկանյանը երկրների առաջնությունն անցկացվում է 1929 թվականից: Առաջին մրցաշարնանցկացվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: Առաջնությանն անդամակցում է 23 երկիր:Հայաստանն առաջնությանը սկսել է մասնակցել 2013 թվականից:

Նմանատիպ նյութեր