211652_close_icon
views-count682 դիտում article-date 20:44 10-02-2024

Մոլդովայում բողոքող ֆերմերները փակել են սահմանային կետի ճանապարհը

Այսօր մոլդովացի ֆերմերները՝ ի նշան բողոքի, տրակտորներով փակել  են ճանապարհը մոլդովա-ռումինական սահմանի Լեուսենի սահմանային կետում։

Հունվարին Մոլդովայի գյուղմթերք արտադրողները իշխանություններից պահանջում էին արգելել հացահատիկի և ձեթի սերմերի տարանցումը Ուկրաինայից ավտոմոբիլային ճանապարհով և թույլատրել միայն երկաթուղով։

Ֆերմերները դժգոհում են մոլդովա-ռումինական սահմանի անցակետում բեռնատարների հսկայական հերթերից, որոնց մեծ մասը տարանցիկ է Ուկրաինայից, ինչի հետևանքով ֆերմերներին ֆինանսական մեծ կորուստներ են ունենում։

Նմանատիպ նյութեր