211652_close_icon

Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը. ԱՆ

views-count961 դիտում article-date 21:40 09-02-2024
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի հետ հանդիպմանն անդրադարձել է համատեղ իրականացվող բժշկական օգնության որակի բարելավման մարդկային ներուժի զարգացման, էլեկտրոնային առողջապահության ռազմավարությունների իրականացման ընթացքին:

Նախարարն ընդգծել է ՀՀ կառավարության 2021-2026 թվականի ծրագրով հանրապետության բժշկական կենտրոնների կառուցման, վերակառուցման և վերազինման ակտիվ փուլում պետության կողմից և միջազգային գործընկերների հետ իրականացվող ծրագրերը համապատասխանեցնելու, ենթակառուցվածքների նկատմամբ միասնական պահանջներ սահմանելու կարևորությունը:

Նմանատիպ նյութեր