211652_close_icon
views-count2095 դիտում article-date 19:10 20-12-2018

Առաջին անգամ Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացման ռազմավարությունը մշակվում է շահագրգիռ բոլոր խմբերի ակտիվ մասնակցությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի, ՓՄՁ ոլորտի զարգացման նոր ռազմավարության քննարկումներին նվիրված քննարկում-սեմինար «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագրի շրջանակում: Նշենք, որ այս ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում: Միջոցառմանը ներկայացվեց և հաստատվեց Հայկական բիզնես կոալիցիայի կանոնակարգն ու կառավարման խորհրդի նախագահի փոփոխման ռոտացիոն կարգը, այնուհետև ստորագրվեց այս կոալիցիայի ստեղծման հուշագիրը: Հայկական բիզնես կոալիցիայում միավորվեցին բիզնես անդամություն ունեցող և բիզնսին աջակցություն տրամադրող 27 քաղհասարակության կազմակերպություններ: Իր ողջույնի խոսքում տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հակոբ Ավագյանը կարևորեց բիզնեսի շահերը ներկայացնող կառույցների կարողությունների զարգացումը, կառավարության և ՔՀԿ-ների միջև ինստիտուցիոնալ երկխոսություն ունենալը. «Մենք շատ մեծ կարիք ունենք բիզնեսի շահերը ներկայացնող ուժեղ, կազմակերպված կառույցների, կոալիցիաների, ովքեր մեզ հետ երկխոսություն կունենան, կօգնեն, եղած խնդիրների մասին կտեղեկացնենք ավելի վաղ, որ մենք կարողանանք օրենսդրական փոփոխություններով ունենալ ավելի լավ, բարենպաստ տնտեսական միջավայր»,- ասաց Հ. Ավագյանը: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նույնպես կարևորեց քաղհասարակության կազմակերպությունների և կառավարության միջև կամուրջ ստեղծելն ու համագործակցությունը. «Այդ համագործակցությունը կարող է հենվել միայն մասնագիտական կարողությունների վրա: Որքան բարձր լինի քաղհասարակության կազմակերպության փորձագիտական ներուժը, այնքան մեծ կլինի նրա ազդեցությունը բիզնես ոլորտի քաղաքականությունների վրա: Ես կոչ եմ անում ակտիվ լինել հանրային մոնիտորինգի իրականացման և քաղաքականությունների մշակման, դրանց վրա ազդելու գործընթացներին մասնակցությամբ»,- ասաց Կ. Զադոյանը: «Հայաստանի ՓՄՁ ոլորտի արդյունավետ զարգացման նոր ռազմավարություն» ծրագիրն իրականացնող կոալիցիայի անդամ Շիրակի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Պետրոսյանը նշեց, որ ծրագրի հիմքում հենց ինստիտուցիոնալ զարգացումն է. «Որքան ինստիտուցիոնալ զարգացումը մեծ է, այնքան անձից քիչ բան է կախված: Ծրագրի մեր հիմնական պատկերացումն այն է, որ ՓՄՁ ոլորտը լինի ինստիտուցիոնալ զարգացման փուլում, քան անձերից կախված լինի, այսինքն, երբ կա գործուն իրավական համակարգ, բիզնեսի աջակցման գործուն մեխանիզմներ»,- նա հավելեց, որ այս ծրագրով երկու կարևոր կոմպոնենտ է իրականացվելու՝ ստեղծվելու և զարգացվելու է Հայկական բիզնես կոալիցիան և մշակվելու է ՓՄՁ նոր ռազմավարությունը, որի գործողությունների պլանը կլինի հստակ բոլոր շահառուների համար: Հայկական բիզնեսի կոալիցիայի հիմնադիր անդամներն են Շիրակի առևտրաարդյունաբերական պալատը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը, Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիան, «Տարածքային բիզնես կենտրոն» բիզնեսի աջակցման հասարակական կազմակերպություն, Ազդեցության գործարար ակումբը և Գործարարության աջակցման գրասենյակը: Այսօր նրանց միացավ ևս 27 կազմակերպություն: «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։ Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ են տրամադրվել ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան: [b]Աստղիկ Կարապետյան Հանրային կապերի համակարգող[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր