60282 դիտում
09:37 08-02-2024
Տավուշի մարզում ոստիկանները շարունակում են պայքարը «ծառասպանների» դեմ․ «Խոր արմատ» ՍՊԸ-ի տնօրենը կասկածվում է ծառերը ապօրինի հատելու մեջ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության վերջերս տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը խիստ հանձնարարականներ են տվել, որ ինչպես 2023 թվականն է հայտարարվել տարբեր հանցատեսակնների դեմ պայքարի տարի, այնպես էլ 2024-ը և դրա շրջանակներում պայքարը պետք է ուժեղացվի նաև ապօրինի ծառահատումների դեմ։ Վ․ Ղազարյանն ու Ա․ Հովհաննիսյանը անգամ խորհրդակցության ժամանակ հայտնել են, որ օրենքի ողջ խստությամբ կպատժվեն այն ծառայողները, ովքեր կփորձեն գործարքի մեջ մտնել «ծառասպանների» հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի, վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավորությամբ շարունակում են հայտնաբերել մարզում անտառների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց։
Ոստիկանները նաև հաջողությունների են հասել, երբ քաղաքացիների հետ անցկացրել են բացատրական աշխատանքներ, որպեսզի հակաօրինական գործողություններ չիրականացնեն անտառների, ծառերի ոչնչացման ուղղությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով փետրվարի 6-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոյեմբերյան խոշորացված համայնքի Կողբ բնակավայրի 1-ին փողոցում գործող «Խոր արմատ» ՍՊԸ-ին պատկանող փայտամշակման արտադրամասի տարածքում կուտակել են տարբեր տեսակի ծառատեսակներ։
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները համագործակցելով ՀՀ ԲՏՄ Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների հետ գլխավոր պետական տեսուչի հետ ժամանում են նշված վայր և տեղում պարզվում է, որ ոստիկանությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին։ Փայտամշակման արտադրամասի վարչական տարածքում գտնվող տարբեր հատվածներում և պահեստներում հայտնաբերվում է 17 խ/մ մինչև 120 սմ երկարությամբ տեխնոլոգիական կիսաշինափայտ, 2 խ/մ մինչև 165 սմ երկարությամբ շինափայտ՝ գերան, 185 խ/մ վառելափայտ, 2 խ/մ հաճարի ոչ կողահատ տախտակ պատրաստված վառելափայտից, 3,5 խ/մ սոճի տեսակի մանրատախտակ, 4,5 խ/մ մինչև 120 սմ երկարությամբ տախտակ, 1500 հատ բեռնատակդիր, 150 պարկ փայտածուխ, 82 խ/մ սոճի տեսակի տարբեր չափերի տախտակներ և 77 խ/մ աթոռի կիսաֆաբրիկատ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով հայտնաբերված փայտանյութի վերաբերյալ ոստիկաններին նույն գյուղի բնակիչ 23-ամյա Աղասի Բուդաղյանը որևե փաստաթուղթ չի կարողանում ներկայացնել օրինականության վերաբերյալ ու հայտնում է, որ արտադրամասը պատկանում է իր հորը՝ նույ գյուղի բնակիչ 61-ամյա Արսեն Բուդաղյանին, ով աշխատում է «Խոր արմատ» ՍՊԸ-ում որպես տնօրեն և նա այդ պահին բացակայում է բնակավայրից։
11:30 - Հրապարակումից կարճ ժամամանակ անց SHAMSHYAN.com էր զանգահարել մի տղամարդ և հայտնում էր, որ ինքը ներկայացնում է «Խոր արմատ» ՍՊԸ-ն և տեղեկությունները, որ ապօրինի կատարվել են ծառահատումներ և տարածքում հայտնաբերված փայտանյութերը անօրինական են, իրականությանը չեն համապատասխանում և այդ ամենի մասին ինքն ունի օրինական փաստաթղթեր, որոնք ինքը փորձել է ներկայացնել ոստիկաններին, սակայն ոստիկանները պատասխանել են, որ դրա կարիքը չկա, և ինքը պատրաստ է ներկայացնել այդ փաստաղթղերը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+