211652_close_icon
views-count916 դիտում article-date 18:26 03-02-2024

ՌԴ-ն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Սիրիային և Իրաքին

Ռուսաստանը վճռականորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարվածները Սիրիային և Իրաքին, ձգտում է հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով իրավիճակի հրատապ քննարկմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ Իրաքի և Սիրիայի տարածքում ռազմավարական ռմբակոծիչների կիրառմամբ ամերիկյան ավիահարվածները Վաշինգտոնի կողմից միջազգային իրավունքի նորմերի լիակատար անտեսում են:
«Խստորեն դատապարտում ենք ինքնիշխան պետությունների դեմ ամերիկա-բրիտանական ագրեսիայի նոր աղաղակող գործողությունը։ Այժմ փորձում ենք հասնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով ստեղծված իրավիճակի հրատապ քննարկմանը», - նշված է Զախարովայի հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ավիահարվածները նախատեսված են հակամարտության հետագա հրահրման համար:

Հիշեցնենք, որ այս գիշեր ԱՄՆ-ն հայտարարել է, որ Հորդանանի իր ռազմաբազայի վրա հարձակմանն ի պատասխան խոցել է ավելի քան 85 թիրախ, որոնք պատկանում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ուժերին և դրա հետ կապված կազմավորումներին Իրաքում և Սիրիայում:

Նմանատիպ նյութեր