211652_close_icon
views-count1135 դիտում article-date 14:21 03-02-2024

Կյանքից հեռացել է Էվերեստ բարձրացած առաջին հայ լեռնագնաց Լև Սարկիսովը

86 տարեկանում կյանքից հեռացել է աշխարհի ամենաբարձր գագաթը բարձրացրած հայ լեռնագնաց Լև Սարկիսովը: Այս մասին հայտնել է Հայաստանի ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիան:

Լև Սարկիսովը ծնվել է  1938 թվականին դեկտեմբերի 2-ին Վորոնեժ քաղաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Սարկիսովների ընտանիքը տեղափոխվում է Թբիլիսի: Լև Սարկիսովը Էվերեստ լեռան գագաթ հասել է վրացիների կողմից կազմակերպված կովկասյան թիմի կազմում. այդ թիմը կրում էր «Կովկաս-99» անվանումը: 

ՀՀ վարչապետի 2016 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ Լև Սարկիսովին շնորհվել է շնորհակալագիր` լեռնագնացության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի և ունեցած ակնառու նվաճումների համար:

Նմանատիպ նյութեր