Նեպալի իշխանությունները մտադիր են արգելել տարիքով մեծ ալպինիստներին Էվերեստ բարձրանալ
Վերջին ողբերգական դեպքերից հետո Նեպալի իշխանությունները քննարկում են վերին տարիքային խմբի Էվերեստ բարձրանալու հարցը: Այդ մասին գրում է Газета-ն:
Հիշեցնենք, որ վերջերս լեռնագնաց Մինա Բախադուրան 86 տարեկան հասակում փորձել էր դառնալ երկրի ամենաբարձի գագաթը նվաճողը և ճանապարհին մահացել էր:
Նեպալի իշխանությունները 16 տարեկանից ցածր մարդկանց Էվերեստ բարձրանալու թույլատրություն չեն տալիս, իսկ 86-ից բարձր խմբի հարցը քննարկվում է: Ըստ ամենայնի` օրենքը կգործի ոչ միայն Էվերեստի, այլև 8 հազար մետր բարձրություն ունեցող լեռների վրա: