17948 դիտում
11:23 03-02-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց Audi Q7-ը բախվել է Mercedes CLS 320-ին․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Քաջազնունու փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում Երևանի բնակիչ 27-ամյա Գոռ Կարապետյանը իր վարած Audi Q7 մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 49-ամյա Հրանտ Գևորգյանին պատկանող Mercedes CLS 320 մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Տեղում պարզվել է, որ Mercedes-ից տեղի է ունեցել վառելիքաքսուկային նյութի արտահոսք։
Հրեջները հոսանքազրկել են Mercedes-ը և կատարել թափված վառելիքաքսուկային նյութերի լվացման աշխատանքներ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+