36845 դիտում
21:36 29-09-2022
Արտակարգ դեպք Երևանում. Դավիթաշենում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, հրդեհ է բռնկվել Mercedes CLS–ում. օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանում՝ «Երևան Սիթի» մոտ, Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվում:
Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը, տեղում 3 երիտասարդ տղաներ սեփական ուժերով կրակմարիչներով (ագնետուշիծելներով) կանխել են կրակի տարածումը, ապա ժամանած հրշեջները նախ մեծ դժվարությամբ կարողացել են բացել թափքը, որից հետո մարել են կրակը:
Հրդեհը բռնկվել է Mercedes CLS մակնիշի ավտոմեքենայի մարտկոցի հատվածում ու այդ 3 տղաների ու հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կրակը չի տարածվել մեքենայով մեկ:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Լևոն Հախվերդյանն ու Անդրանիկ Մինասյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:
Պարեկային ծառայությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 137+
137+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)