211652_close_icon
views-count520 դիտում article-date 20:08 02-02-2024

Ալեքսանդր Վուչիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել Կոսովոյում ստեղծված իրավիճակի պատճառով

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է, որ ԵՄ անդամ երկրներին , ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ղեկավարներին, այդ թվում ՝ ՌԴ-ին և ՉԺՀ-ին տեղեկացրել է Պրիշտինայի սադրիչ քայլերի մասին և առաջարկել է ԱԽ-ի հրատապ նիստ անցկացնել Կոսովոյի և Մետոխիայի հարցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնել է  «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ աղբյուրի՝ Սերբիայի նախագահը նշել է, որ խոսքը Պրիշտինայի իշխանությունների կողմից միտումնավոր իրականացված էթնիկ զտումների և տարածաշրջանում սերբերի կյանքի համար անհնարին պայմանների ստեղծման, ինչպես նաև Կոսովոյում և Մետոխիայում սերբական դինարը շրջանառությունից հանելու մասին է:

Նմանատիպ նյութեր