211652_close_icon
views-count3805 դիտում article-date 23:40 13-09-2022

Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նիստը նշանակված է սեպտեմբերի 14-ին

News.am-ը գրում է. Հայ–ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նիստը նշանակված է սեպտեմբերի 14–ին, տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ–ում իր աղբյուրին։

Հիշեցնենք, որ Հայաստանի Կառավարությունը գիշերը կայացած Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում որոշել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ դիմել ինչպես ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին, այնպես էլ ՀԱՊԿ–ին։

Ավելի վաղ Ֆրանսիան հայտարարել էր, որ որպես ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ խորհրդի նիստ հրավիրելու նախաձեռնությամբ է հանդես եկել, իսկ ՀԱՊԿ–ն այս պահին Երեւանի խնդրանքով տեսակոնֆերանսի ձեւաչափով խորհրդի նիստ է անցկացնում, որին մասնակցում է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 43 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։

Նմանատիպ նյութեր