4417 դիտում
19:10 02-02-2024
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ ավտոտնակում կայանված GAZ 3110-ը վերածվել է մոխրակույտի․ ժամանել են հրշեջներ․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 12/7 շենքի հարևանությամբ գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 4-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Տարածքը պարեկները սահմանազատել են, հրշեջ-փրկարարներն էլ մարել են Գագիկ Չիլինգարյանին պատկանող ավտոտնակում կայանված GAZ 3110 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի։ Այրվել են ավտոտնակի կենցաղային իրերը և վառելիքաքսուկային նյութեր։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+