15829 դիտում
10:16 19-01-2023
Խոշոր հրդեհ Երևանում․ վագոն տնակը վերածվել է մոխրակույտի․ օպերատիվորեն ժամանել են հրշեջները․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Դավիթ Բեկի փողոցի թիվ 170 հասցեի հարևանությամբ գտնվող բնակելի վագոն տնակում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՓԾ Երևանի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տեղում նույն վաշտի պարեկներ Արմեն Օրդուխանյանը, Հայկ Նասլյանն ու Անահիտ Ասատրյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները առանց խոչընդոտների կատարեն իրենց աշխատանքը։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն վագոն տնակը և նրա մեջ եղած կենցաղային իրերը վերածվել են մոխրակույտի։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+