211652_close_icon
views-count544 դիտում article-date 14:30 02-02-2024

Իրանի ուժը ստեղծում է անվտանգություն, տարածաշրջանի երկրները կարող են ապավինել դրան. Ռաիսի

Եթե մի երկիր ցանկանա կռիվ անել, Իրանը խիստ պատասխան կտա. այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին:

«Նախկինում, երբ ցանկանում էին խոսել Իրանի հետ, ասում էին, որ սեղանին ռազմական տարբերակ է դրված, իսկ հիմա ասում են՝ մենք մտադիր չենք հակամարտություն ունենալ Իրանի հետ», - ասել է Ռաիսին:

Նրա խոսքով՝ Իրանի ուժը ստեղծում է անվտանգություն, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել դրան։
«Մենք բազմիցս ասել ենք, որ ոչ մի պատերազմ չենք նախաձեռնի, բայց եթե որևէ երկիր ցանկանա կռիվ անել, Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրուկ պատասխան կտա», - եզրափակել է Ռաիսին:

Նմանատիպ նյութեր