211652_close_icon

Մեզ մեղադրում են՝ փողը տալիս եք, հետո քար ու փայտով ընկնում եք մեր հետևից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

views-count1408 դիտում article-date 13:05 01-02-2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ պետական գնումներին։ Նա այս հարցում մի քանի խնդիրներ է տեսնում։

«Մենք միտում ենք տեսնում, որ լուրջ կազմակերպությունները կամ այն կազմակերպությունները, որոնք մենք կցանկանայինք, որ մեզ հետ գործընկեր լինեին, շատ հաճախ խուսափում են գործ ունենալ։ Գնումների ընթացակարգը միշտ չէ, որ համապատասխանում է ժամանակակից գործելակարգերին։ Մենք երբեմն էլ քիչ ՕԳԳ ենք անում, և համակարգը լրացուցիչ լարում ենք, որովհետև մարդիկ ասում են՝ գանք ձեր գնումներին մասնակցենք, ՊՎԾ-ն գալու է, ԱԱԾ-ն գալու է, ՀՔԾ-ն գալու է, մամուլում գրելու են, թե այս մեկն այն մեկի հետ «ատկատ» է անելու, գործ չունենք։

Սա մեզ համար խնդիր է։ Ասում են՝ ավելի լավ է կառավարության հետ գործ չունենանք։ Պետք է գնումների համակարգում չարաշահումների տեղ չթողնվի։ Մեզ շատ դեպքերում մեղադրում են, թե փողը տալիս եք, հետո քար ու փայտով ընկնում եք մեր հետևից»,- նկատեց կառավարության ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այս հարցը պետք է կարգավորվի օրենսդրությամբ։

Փաշինյանն ասաց, որ ընկերություները պետք է կառավարության հետ հաճույքով աշխատեն, մինչդեռ հիմա փոխադարձաբար տհաճությամբ են աշխատում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր