11993 դիտում
13:13 07-11-2019
Փողը տալիս ենք, կովը տալիս ենք, պայմաններ ենք ստեղծում աշխատանքի համար. վարչապետ
Կառավարությունն այսօր ընդունեց նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման հնարավորությունը կիրառել լրացուցիչ 1000 ընտանիքների համար, նրանց ընտրելով նպաստառու՝ անասնապահությամբ զբաղվող 29․100 ընտանիքներից:
Վարչապետը նշեց, այս նախագծով շատ հստակ ուղերձ են հղում հանրությանը, որ աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի:
«Իհարկե, մեծ հաշվով մենք պետք է աղքատության հաղթահարման առաջնային գործիք համարենք կրթությունը, որովհետև կրթությունն է, որ մարդուն աշխատանքի շուկայում, ինչպես ընդունված է ասել, տալիս է մրցունակություն, սակայն մենք պետք է արձանագրենք, որ դիպլոմը դեռևս կրթություն չէ: Մարդուն կարելի է հաց տալ մեկ օր, երկու օր, մի շաբաթ, մի տարի, հինգ տարի, տասը տարի, բայց հետոն ի՞նչ է լինելու: Մենք պետք է մեր քաղաքացուն պատրաստենք, որ սեփական բարեկեցությունը հաստատելու միակ տարբերակը աշխատանքն է, ընդ որում, ուզում եմ հստակ ընդգծել՝ ազնիվ աշխատանքը, որովհետև հանցավոր գործունեությամբ զբաղվող որևէ մեկը Հայաստանում բարեկեցություն վաստակելու շանս պետք է չունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ, կարևորելով այս ծրագրի վերահսկողությունը, նշեց, որ «Բրաբուս քշողները» ֆինանսական աջակցություն պետք է չստանան: «Կեղծ նպաստառուներով փողեր յուրացնելու պրակտիկան ամենակոշտ ու չոր հակազդեցության է արժանանալու: Հիմա փողը տալիս ենք, կովը տալիս ենք, խորհրդատվությունը տալիս ենք, պայմաններ ենք ստեղծում աշխատանքի համար»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1125 դիտում
20:09 16-04-2015
Սաուդյան Արաբիան Եմենում իրականցվող գործողություններով պայմաններ է ստեղծում սեփական փլուզման համար. Իրանի ՊՆ
3225 դիտում
16:04 20-04-2017
Սևանա լճում իշխանի բազմացման համար նպաստավոր պայմաններ են ստեղծում
Այս բաժնից
1840 դիտում
08:55 23-01-2025
120 օր և ավելի կալանք` առանց հիմքերի. Կարեն Հակոբյանի գործի իրավական առեղծվածը. «Փաստ»
1465 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1504 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»